Norik Poghosyan v. Armenia (Application no. 63106/12)

The applicant, Norik Poghosyan, is an Armenian national who was born in 1983 and lives in the
village of Metsavan (Armenia).
The case concerned the right to compensation under Armenian law for unlawful detention.
Mr Poghosyan was detained from October 2008 on drug-related charges. He was found guilty as
charged in October 2009 and sentenced to three years’ imprisonment. He was released in April 2010 after serving his sentence. In the meantime, however, the judgments convicting him had been quashed, the appeal court ruling that the evidence used against the applicant had been obtained in breach of his right to defence.
The case was remitted for fresh examination and the applicant was acquitted in October 2010.
He lodged a civil claim for compensation in July 2011, arguing that his acquittal rendered unlawful the time he had spent in detention. The civil courts allowed his claim for pecuniary damage, but not for non-pecuniary damage because such compensation was not provided for under domestic law.
Relying on Article 5 § 5 (enforceable right to compensation), Mr Poghosyan complained that he had been denied compensation for non-pecuniary damage for his unlawful detention.
The Court stated: Violation of Article 5 § 5
Just satisfaction: EUR 6,000 (non-pecuniary damage)

https://hudoc.echr.coe.int/eng#{%22languageisocode%22:[%22ENG%22],%22respondent%22:[%22ARM%22],%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-205145%22]}

Posted in Decisions of ECHR | Comments Off on Norik Poghosyan v. Armenia (Application no. 63106/12)

Նորիկ Պողոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռ (գանգատ թիվ 63106/12)

Դիմումատուն ծնվել է 1983 թվականին եւ ապրում է Մեծավան գյուղում։ Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին դիմումատուի եւ մի շարք այլ անձանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մասով: 2009 թվականի հոկտեմբերի 12-ին Լոռու մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նրան դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման։Դիմումատուի կողմից հետագա բողոքարկման արդյունքում 2010 թվականի մարտի 26-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել այդ դատավճիռները եւ գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի պաշտպանության իրավունքը, եւ որ նրա դատապարտումը հիմնված է եղել այդ իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քննության սկզբնական փուլում, որի ընթացքում դիմումատուն ներգրավվել է որպես վկա, նա, ըստ էության, արդեն համարվել է կասկածյալ եւ պետք է կարողանար օգտվել քրեական գործով վարույթում կասկածյալի իրավունքներից, ներառյալ՝ իր վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու եւ պաշտպան ունենալու իրավունքը: Այնուամենայնիվ, նա հարցաքննվել է միայն որպես վկա, եւ նրան հենց սկզբում փաստաբան չի տրամադրվել, եւ այն էլ այնպիսի իրավիճակում, երբ փաստաբանի մասնակցությունը պարտադիր էր: Այսպիսով, տվյալ ապացույցները ձեռք են բերվել դիմումատուի պաշտպանության իրավունքի խախտմամբ կատարված քննչական միջոցառումների արդյունքում, ներառյալ՝ որպես վկա նրա հարցաքննությունը եւ նրա ու մեկ այլ կասկածյալի միջեւ կատարված առերեսումը: Պատիժը կրելուց հետո դիմումատուն 2010 թվականի ապրիլի 17-ին բանտից ազատ է արձակվել:
2011 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան ընդդեմ պետության` պահանջելով փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար` վերջինս գնահատելով 6 500 736 ՀՀ դրամ: Նրա պնդմամբ ինքն ուներ փոխհատուցման իրավունք, քանի որ իր նկատմամբ կայացված արդարացման դատավճռով անօրինական էր համարվել այն ժամանակահատվածը, որն ինքն անցկացրել էր կալանքի տակ: Նա հիմնվել է, inter alia (ի թիվս այլնի), Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 17-րդ եւ 1064-րդ հոդվածների, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 66-րդ հոդվածի եւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի վրա:2010 թվականի հոկտեմբերի 5-ին Լոռու մարզային դատարանը կրկին քննել է գործը եւ դիմումատուին արդարացրել:2011 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան ընդդեմ պետության` պահանջելով փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար:
2011 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզային դատարանը կայացրել է վճիռ՝ դիմումատուի քաղաքացիական հայցի վերաբերյալ: Պարզելով, որ պատասխանողի կողմից կատարված ապօրինի գործողությունների արդյունքում դիմումատուն անօրինական կերպով դատապարտվել էր եւ կրել նյութական վնաս, մասնավորապես՝ եկամտի կորուստ եւ դատական ծախսեր, Մարզային դատարանը որոշել է մասամբ բավարարել նրա պահանջը՝ նյութական վնասի փոխհատուցման մասով: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուի պահանջին, ապա Մարզային դատարանը որոշել է վարույթն այդ մասով կարճել այն հիմքով, որ օրենքով այդ տեսակի փոխհատուցում չէր նախատեսվում:
Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում և որ՝ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

https://hudoc.echr.coe.int/eng#{%22languageisocode%22:[%22ARM%22],%22appno%22:[%2263106/12%22],%22documentcollectionid2%22:[%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-208776%22]}

Posted in ՄԻԵԴ որոշումներ | Comments Off on Նորիկ Պողոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռ (գանգատ թիվ 63106/12)

Մանուչարյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը

2017 թվականի օգոստոսի 21 -ին Վճռաբեկ դատարանը արձանագրում էր, որ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։
20. Անդրադառնալով Սպարտակ Մանուչարյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ս.Մանուչարյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ս.Մանուչարյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։

 

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=criminal

Posted in Դատավարություններ | Comments Off on Մանուչարյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի վճիռը

Judgment of the Court of Cassation of Armenia on Manucharyan’s case

On August 21, 2017 the Court of Cassation ruled that the most appropriate remedy regarding the judgment of Manucharyan v. Armenia made by the European Court of Human Rights will be overturned the judicial acts of the lower courts and the case should be sent to the Court of First Instance for a new examination.
The Court of Cassation argued that during the new trial, the Court of First Instance, eliminating the violations registered by the European Court, assessing each piece of evidence as admissible and all the evidence combined in terms of satisfaction with the case, should conclude accordingly.
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=119588

Posted in Litigations | Comments Off on Judgment of the Court of Cassation of Armenia on Manucharyan’s case

Այսօր ՄԻԵԴ կայացրեց Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում

2016 թվականի նոյեմբերի 24-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշեց, որ Սպարտակ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (դիմում no. 35688/11) տեղի է ունեցել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6 § 1- խախտում 6 § 3 (դ) կետի հետ համատեղ:

Գործը ՄԻԵԴ էր ուղարկվել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնագետներ Տաթևիկ Մատինյանի և Էդմոն Մարուքյանի կողմից:

2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս. սպանության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Վերջինս սպանվել էր նույն օրը 01:30-ին` Ալավերդի քաղաքում: Դիմումատու Ս. Մանուչարյանը նշված օրը ներկայացել էր ոստիկանություն` հանձնել զենքը և խոստովանական ցուցմունք տվել: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել սպանության և անօրինական զենք կրելու համար: Նույն օրը ոստիկանությունը բացատրություն է վերցրել սպանվածի ընկերուհուց` Կ.Մ.-ից, ով գտնվել է դեպքի վայրում: Կ.Մ. հայտնել էր, որ հայհեյելուց ու բղավելուց հետո իր հարևան Մանուչարյանը կրակել է Կ.Ս.-ի մեքենայի ուղղությամբ, որի մեջ էր գտնվում այս պահին նաև Կ.Մ.-ն: 2009թ. հուլիսի 3-ին հարցաքննվել է նաև Մանուչարյանը, ով սակայն չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ: 2010թ. հունվարի 14-ին դիմումատուի եղբայրը սպանվել է: 2010 թ. մարտի 9-ին լրացուցիչ ցուցմունք տալով Սպարտակ Մանուչարյանը հայտնել է, որ սպանությունը կատարվել է ոչ թե իր այլ եղբոր կողմից, իսկ ինքը խոստովանական ցուցմունք է տվել, որպեսզի մեղադրանք չառաջադրվի իր եղբորը, ով այդ պահին ուներ նորածին երեխա և հոգ էր տանում իրենց ծնողների մասին, սակայն եղբոր մահից հետո այլևս անիմաստ է շարունակել լռելը:

Ընդհանուր իրավասության դատարանում գործի քննությունը 2 անգամ հետաձգվել էր և բերման ենթարկելու կարգադրություն կայացվել, որպեսզի ապահովվի Կ.Մ.-ի մասնակցությունը դատական նիստերին, սակայն ոստիկանության ներկայացուցիչների կողմից վերջինիս բնակարան այցելություն կատարելու պահին նա չի եղել տան, իսկ մայրը հայտարարել է, որ դուստրը գտնվում է արտերկրում, ինչից հետո դատարանը որոշում է կայացրել կատարել գործի քննություն առանց Կ.Մ. մասնակցության: 2010 թ. նոյեմբերի 10-ին Մանուչարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարվեց ազատազրկման 13 տարի ժամկետով: Այժմ նա պատիժը կրում է Նուբարաշեն ՔԿՀ-ում:

Մեղադրանքի հիմքում ներպետական դատարանը դրել է սպանվածի ընկերուհու բացատրությունը, ով երբևէ չի հարցաքննվել դատավարական որևէ կարգավիճակում կամ դատարանում, ինչի արդյունքում խախտվել է Մանուչարյանի պաշտպանական իրավունքը` հարցաքննել իր դեմ ցուցմունքներ տվող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննության ենթարկվեն, եւ իրավունք ունենալ կանչելու ու հարցաքննելու իր վկաներին նույն այն պայմաններով, ինչ իր դեմ ցուցում տված վկաները:

ՄԻԵԴ արձանագրելով, որ տեղի է ունեցել խախտում միևնույն ժամանակ հստակեցրել է, որ վկայի բացակայության համար հիմնավոր պատճառների առկայությունը ինքնին դեռևս արդար դատաքննության իրավունքի խախտում չի հանդիսանում, սակայն այն շատ կարևոր հանգամանք է դատաքննության ընդհանուր արդարացիությունը գնահատելու համար:

Ավելին, հաշվի առնելով, որ Դատարանի մտահոգությունն էր պարզել` արդյոք գործն ամբողջությամբ արդարացի է եղել` Դատարանը ոչ միայն պետք է ստուգի իրարամերժ «հակակշիռ» գործոնների բավարար առկայությունն այս գործում, որտեղ բացակա վկայի վկայությունը դիմումատուի դատապարտման բացարձակ և որոշիչ հիմքն է հանդիսացել, այլ նաև բացահայտի` արդյոք խնդրո առարկա վկայությունն իրականում բացարձակ և որոշիչ դեր կարող է ունենալ: Ինչևէ, սույն գործում այն զգալի կշիռ է ունեցել և դրա ընդունմամբ խոչընդոտել դիմումատուի պաշտպանությանը: Որպեսզի դատաքննությունը համարվի արդար անհրաժեշտ է, որ հակակշռով ապացույցները լինեն նույնչափ ծանրակշիռ, որքան բացակա վկայի տված ցուցմունքներն են: Որքան կարևոր են ապացույցները, այնքան ծանրակշիռ պետք է լինեն հակակշռող հանգամանքները, որպեսզի դատաքննությունն իր ամբողջության մեջ դիտարկվի որպես արդար (տես Seton v. the United Kingdom, no. 55287/10, § 59, 31 մարտ 2016):

ՄԻԵԴ պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը հօգուտ Մանուչարյանի փոխանցել 2,400 եվրո փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող պետության համար պարտավորություն է սահմանել կատարել ներպետական օրենսդրության համապատասխան բարեփոխումներ, որոնք վերջ կդնեն նմանատիպ խախտումներին ներպետական մակարդակում և կվերականգնեն իրավիճակը` բերելով այն նախքան խախտումը տեղի ունենալու կարգավիճակին (տես Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000‑VIII; Ilaşcu and Others v. Moldova and Russia [GC], no. 48787/99, § 487, ECHR 2004‑VII; and Lungoci v. Romania, no. 62710/00, § 55, 26 January 2006): ՄԻԵԿ 6-րդ հոդվածի խախտման դեպքում դիմումատուի իրավունքները պետք է վերանագնվեն` նրա կարգավիճակը բերելով այնտեղ, որտեղ դեռևս տեղի չէր ունեցել նրա իրավունքի խախտումը (տես mutatis mutandis, Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 127, ECHR 2006‑II, and Yanakiev v. Bulgaria, no. 40476/98, § 89, 10 August 2006):  Դատարանը վկայակոչել է նախկին նմանատիպ գործ, որով խախտման վերացման համար լավագույն միջոցն է գործի վերաբացումը և վերանայումը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ (տես Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, դիմում no. 8088/05, § 104, 10 ապրիլ 2012):

http://hudoc.echr.coe.int/eng#{“languageisocode”:[“ENG”],”documentcollectionid2″:[“JUDGMENTS”],”itemid”:[“001-168860”]}

Posted in Նորություններ | Comments Off on Այսօր ՄԻԵԴ կայացրեց Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում