Search
Archives
- June 2022
- February 2022
- November 2021
- October 2021
- September 2021
- August 2021
- July 2021
- June 2021
- March 2021
- December 2020
- October 2020
- August 2017
- November 2016
- March 2016
- January 2016
- November 2015
- September 2015
- July 2015
- January 2015
- July 2014
- March 2014
- January 2014
- July 2013
- May 2013
- March 2013
- January 2013
- December 2012
- November 2012
- May 2012
- March 2012
- February 2012
- January 2012
- December 2011
- November 2011
- September 2011
- July 2011
- January 2011
Էդմոն Մարուքյանը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ՄԻԵԴ Մեծ պալատում էլ կհաղթենք ընդդեմ Ադրբեջանի
«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ նախագահը հայտնել է. «Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։
Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։
Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։
Սպասենք զարգացումներին։», ֊ ասվում է Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում։
Posted in Գործունեություն
Comments Off on Էդմոն Մարուքյանը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ՄԻԵԴ Մեծ պալատում էլ կհաղթենք ընդդեմ Ադրբեջանի
How to lodge an application
The application form should be downloaded, completed, printed out and sent by post to the Court with the necessary documents. No other form must be used.
The form will work correctly only with Adobe Reader 9 upwards and is only supported under the Windows and Mac OS X operating systems. Please ensure you have Adobe Reader installed on your computer (download available from www.adobe.com).
1. Save a copy of the form
- Right-click on the link or icon above
- According to your browser, choose one of available options “Save target as”, “Save Link As” or “Download Linked File As…”
- Save the form on your computer in a chosen location.
2. Fill in the form
- Open the saved copy of the form in Adobe Reader from the chosen location
- Fill in the form and save it.
- Once you have completed the form, you should print it, sign it and post it to the Court.
Posted in ECHR Application
Comments Off on How to lodge an application
How to make a valid application
If you decide to apply to the Court, please ensure that your application complies with Rule 47 of the Rules of Court, which sets out the information and documents that must be provided.
Failure to provide any of the information or documents required by Rule 47 §§ 1 and 2 will result in the complaints not being examined by the Court. It is imperative that all fields in the application form are filled in.
A valid application will be examined by the Court; this does not mean that the application will be declared admissible.
Posted in ECHR Application
Comments Off on How to make a valid application
ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆ
Արտյոմ Գեղամյանը ծնվել է 1980 թ., Եղվարդ քաղաքում: Արտյոմն իրավագիտության բակալավր է և ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ստացել է մագիստրոսի աստիճաններ, այնուհետև Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում պաշտպանելով «Եվրոպական միության իրավունք» թեմայով ատենախոսություն՝ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, ունի իրավագիտության մագիստրատրոսի աստիճան IU Robert H. McKinney իրավաբանական դպրոցից և հանրային կառավարման մագիստրոսի կոչում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Էֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցից:
Արտյոմ Գեղամյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է Հայաստանի դատական համակարգում, որտեղ մասնագիտացել է առևտրային վեճերի ոլորտում և նպաստել է Հայաստանի քաղաքացիական օրենսդրության և ընթացակարգի բարեփոխմանը: Որպես պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ, նա դասավանդել է Եվրոպական միության իրավունք և ՄԻԵԴ -ի պրակտիկան Հայաստանի տարբեր ակադեմիական հաստատություններում: Որպես Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության իրավաբանական պատասխանատու՝ Արտյոմն աջակցել է Նախարարների կոմիտեին որոշ անդամ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Մալթայի և Լեհաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկման գործում: Եվրոպայի խորհրդում Արտյոմի աշխատանքային փորձը կարևոր նշանակություն ունեցավ մարդու իրավունքների վերաբերյալ նրա փորձի և գիտելիքների պաշարի ընդլայնման համար` մարդու իրավունքների միջազգային իրավունքի ավելի լայն համատեքստում: Մարդու իրավունքները և քաղաքական ինստիտուտների բարեփոխումները այժմ էլ գտնվում են Արտյոմի մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում ՝ որպես Հարվարդի Քենեդու անվան Մարդու իրավունքների քաղաքականության դպրոցի Carr կենտրոնի շրջանավարտ, որտեղ վերջինիս ուսումնասիրության թեման հանդիսացել է անցումային արդարադատության հիմնախնդիրները հիմնականում Արևելաեվրոպական և հետխորհրդային պետություններում։
Արտյոմ Գեղամյանը որոշ ժամանակ զբաղեցրել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և կարողացել է իր ներդրումն ունենալ դատական, քրեակատարողական և նոտարական համակարգերի բարեփոխումների գործում:
Որպես փաստաբան, ով մասնագիտական գործունեություն է ծավալում ինչպես ԱՄՆ Նյու Յորքի նահանգում, այնպես էլ Հայաստանում, Արտյոմը ներկայումս վստահորդների շահերն է ներկայացնում միջազգային առևտրային արբիտրաժներում: Նա հանքարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների առաջատար իրավաբանական փորձագետներից է, ինչպես նաև մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի բոլոր ոլորտներում՝ մասնավորապես պարտքի վերակազմավորման, անդրսահմանային ապահովված գործարքների և ապրանքների առևտրի բնագավառներում:
Posted in Խորհուրդը
Comments Off on ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆ
Էդմոն Մարուքյան
Խորհրդի նախագահ
Կրթություն: Էդմոն Մարուքյանն ունի մագիստրոսական երկու աստիճան, որոնցից մեկն ստացել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ, երկրորդը՝ ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի իրավունքի դպրոցում՝ «Մարդու իրավունքներ և միջազգային իրավունք» մասնագիտացմամբ։
Մասնագիտական փորձ։ Էդմոն Մարուքյանը որպես փաստաբան զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 2011թ. հիմնադրել ու ղեկավարել «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ Սկսած 2001-ից նա մասնագիտացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և զգալի դերակատարում ունեցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության կայացման հարցում։ Նա աշխատել է որպես իրավախորհրդատու, իրականացրել դատական ներկայացուցչություն՝ պաշտպանելով քաղաքացիների իրավունքները դատարանում՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Մարուքյանը 2010-2012թթ. հանդիսացել է «Human Rights Watch» միջազգային կազմակերպության խորհրդատու՝ իրականացնելով հետազոտություններ մարդու իրավունքների խնդիրների ոլորտում, ինչպես նաև կազմելով հայտարարություններ, զեկույցներ, այլ կարևոր փաստաթղթեր։
Էդմոն Մարուքյանը 3 անգամ անընդմեջ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ առաջին անգամ խորհրդարանի անդամ դառնալով 2012-ին։
2015թ. դեկտեմբերին իրենց մասնագիտական ոլորտներում հաջողած, քաղաքականությամբ հետաքրքրված և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու ցանկություն ունեցող, գաղափարակից երիտասարդների հետ համատեղ Էդմոն Մարուքյանը հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։
2016թ. հոկտեմբերին 02-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մասնակցել է Վանաձոր քաղաքի (3-րդ ամենամեծ քաղաքը Հայաստանում՝ 80.000 բնակչությամբ) տեղական ընտրություններին և զբաղեցրել 2-րդ տեղը՝ զիջելով միայն իշխող ուժին և ստանալով ավագանու 33 մանդատներից 10-ը։
2016թ. դեկտեմբերի 12-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ համատեղ, ձևավորել է «Ելք» դաշինքը, որի որոշմամբ Էդմոն Մարուքյանը գլխավորել է դաշինքի համամասնական ընտրական ցուցակը 2017թ. ապրիլի 02-ի խորհրդարանական ընտրություններում։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը դարձավ 105 անդամից բաղկացած նոր խորհրդարանը ձևավորած 4 քաղաքական ուժերից 3-րդը։ «Ելք» դաշինքն Ազգային ժողովում ներկայացված էր 9 պատգամավորով։
2018թ. դեկտեմբերի 09-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 11 քաղաքական ուժ, որոնցից, սակայն, խորհրդարան անցան 3-ը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, ընտրություններում զբաղեցրեց երրորդ տեղը՝ ստանալով խորհրդարանի 132 մանդատներից 18-ը։
Էդմոն Մարուքյանը եղել է Ազգային ժողովի հետևյալ հանձնաժողովների անդամ՝
- Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Պետական-իրավական հարցերի (5-րդ գումարում),
- Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի (6-րդ գումարում),
- Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներ (7-րդ գումարում)։
Միևնույն ժամանակ Էդմոն Մարուքյանը հանդիսացել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ, որտեղ անդամակցել է հետևյալ հանձնաժողովներին՝
- Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողով (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ),
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցերով հանձնաժողով,
- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտականությունների և պարտավորությունների կատարման հանձնաժողով (Մոնիթորինգի հանձնաժողով),
- Հավասարության և խտրականության արգելքի հանձնաժողով։
Լեզուների իմացություն։ Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Posted in Խորհուրդը
Comments Off on Էդմոն Մարուքյան