ԱՐՏՅՈՄ ԳԵՂԱՄՅԱՆ

Արտյոմ Գեղամյանը ծնվել է 1980 թ., Եղվարդ քաղաքում: Արտյոմն իրավագիտության բակալավր է և ավարտելով Երևանի պետական ​​համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ստացել է մագիստրոսի աստիճաններ, այնուհետև Հայաստանի պետական ​​կառավարման ակադեմիայում պաշտպանելով «Եվրոպական միության իրավունք» թեմայով ատենախոսություն՝ ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, ունի իրավագիտության մագիստրատրոսի աստիճան IU Robert H. McKinney իրավաբանական դպրոցից և հանրային կառավարման մագիստրոսի կոչում՝ Հարվարդի համալսարանի Ջոն Էֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցից:

Արտյոմ Գեղամյանը իր մասնագիտական ​​գործունեությունը սկսել է Հայաստանի դատական ​​համակարգում, որտեղ մասնագիտացել է առևտրային վեճերի ոլորտում և նպաստել է Հայաստանի քաղաքացիական օրենսդրության և ընթացակարգի բարեփոխմանը: Որպես պետական ​​կառավարման ակադեմիայի ասպիրանտ, նա դասավանդել է Եվրոպական միության իրավունք և ՄԻԵԴ -ի պրակտիկան Հայաստանի տարբեր ակադեմիական հաստատություններում: Որպես Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության իրավաբանական պատասխանատու՝ Արտյոմն աջակցել է Նախարարների կոմիտեին որոշ անդամ երկրների, այդ թվում ՝ Հայաստանի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Մալթայի և Լեհաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման վերահսկման գործում: Եվրոպայի խորհրդում Արտյոմի աշխատանքային փորձը կարևոր նշանակություն ունեցավ մարդու իրավունքների վերաբերյալ նրա փորձի և գիտելիքների պաշարի ընդլայնման համար` մարդու իրավունքների միջազգային իրավունքի ավելի լայն համատեքստում: Մարդու իրավունքները և քաղաքական ինստիտուտների բարեփոխումները այժմ էլ գտնվում են Արտյոմի մասնագիտական հետաքրքրությունների կենտրոնում ՝ որպես Հարվարդի Քենեդու անվան Մարդու իրավունքների քաղաքականության դպրոցի Carr կենտրոնի շրջանավարտ, որտեղ վերջինիս ուսումնասիրության թեման հանդիսացել է անցումային արդարադատության հիմնախնդիրները հիմնականում Արևելաեվրոպական և հետխորհրդային պետություններում։

Արտյոմ Գեղամյանը որոշ ժամանակ զբաղեցրել է Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և կարողացել է իր ներդրումն ունենալ դատական, քրեակատարողական և նոտարական համակարգերի բարեփոխումների գործում:

Որպես փաստաբան, ով մասնագիտական գործունեություն է ծավալում ինչպես ԱՄՆ Նյու Յորքի նահանգում, այնպես էլ Հայաստանում, Արտյոմը ներկայումս վստահորդների շահերն է ներկայացնում միջազգային առևտրային արբիտրաժներում: Նա հանքարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների առաջատար իրավաբանական փորձագետներից է, ինչպես նաև մասնագիտացած է կորպորատիվ իրավունքի բոլոր ոլորտներում՝ մասնավորապես պարտքի վերակազմավորման, անդրսահմանային ապահովված գործարքների և ապրանքների առևտրի բնագավառներում: