Խորհրդի անդամ
Կրթություն. Տաթևիկ Մատինյանը գերազանցությամբ ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2005 թվականին, իսկ 2012 թվականին ստացել է իրավաբանության մագիստրոսի աստիճան: Միջազգային հետազոտման և փոխանակման բյուրոյի (IREX) կողմից կազմակերպված և ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրի շրջանակներում Տաթևիկը 2003-2004 թթ. սովորել է Նեբրասկայի համալսարանում, գիտությունների և արվեստի քոլեջում` ուսումնառելով քրեական իրավունք:
Մասնագիտական փորձ. Տաթևիկ Մատինյանը հարուստ փորձ ունի հանրային կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է որպես կամավոր աշխատելով «Համաշխարհային ուսուցում» ՀԿ հզորացման ծրագրի Վանաձորի գրասենյակում դեռևս 2002 թ.-ին: 2005 – 2019 թվականներին նա աշխատել է մի շարք հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «Մխիթար Գոշում» հայ-ռուսական միջազգային համալսարանի «Իրավաբանական կլինիկան»՝ որպես կլինիկայի աշխատանքները համակարգող, «Ժողովրդավարական նախաձեռնությունների երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր (www.democracy.am) և որպես նախագահ` 4 տարվա ընթացքում 7-ից ավելի նախագծերի համակարգող, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ, որտեղ համակարգել է մարդու իրավունքների 3 ծրագրեր, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ում (www.hcav.am) որպես իրավաբանական բաժնի համակարգող իրականացրել է 8 նախագծերի ղեկավարում և 18 աշխատակիցների և 4 մասնաճյուղերի համակարգում, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ, որտեղ սերտ համագործակցելով ՀՀ ՊՆ-ի հետ իրականացրել է ՀՀ ՊՆ-ում հարկադիր աշխատանքի պրակտիկայի բացահայտման գործընթացը վերահսկելու համար գործիքների և մեթոդաբանության մշակում, ինչպես նաև «Ի Էլ Էլ գործընկերություն» փաստաբանական գրասենյակում (www.ell.am)՝ որպես հանրային կառավարման պրակտիկայի ղեկավար, ներգրավվել է «Արդարադատության մոնիտորինգ» և «Հայաստանում սնանկության համակարգի բարելավմանն ուղղված աջակցություն» խորագրով 2 խոշոր ծրագրերի իրականացմանը որպես մոնիթորինգի մասնագետ: 2010 թ.-ից Տաթևիկ Մատինյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2020 թվականից հանդիսանում է անկախ փորձագետ՝ մարդու իրավունքների և փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման ոլորտներում և իրականացնում է թեմատիկ հետազոտություններ, ինչպես նաև ներպետական և միջազգային մակարդակներում (մասնավորապես ՄԻԵԴ) դատական հայցերի ներկայացում, դատարաններում ներկայացուցչության և իրավական պաշտպանության իրականացում, օրենքների նախագծերի կազմում, վերլուծական և համեմատական հետազոտությունների մշակում, սեմինարների և դասընթացների անցկացում:
Տաթևիկ Մատինյանը հեղինակել և համահեղինակել է ավելի քան 20 գրքերի, վերլուծական զեկույցների և ձեռնարկների ՝ քրեական իրավունքի, մարդու իրավունքների, սահմանադրական իրավունքի, փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակման, մոնիտորինգի արդյունքների և այլնի բնագավառներում:
Տաթևիկը մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների և գիտաժողովների Ֆրանսիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Վրաստանում, Մոլդովայում, ԱՄՆ-ում:Լեզուներ ՝ ազատ տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։