Այսօր ՌԴԿ հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վիեննայում մասնակցեց ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Էդմոն Մարուքյանը և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ:
Ի դեպ, քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ, ԵՄ ներկայացուցիչներ, դեսպաններ, Ավստրիայի ՊՆ, ԱԳՆ և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
Քննարկումն անցավ «Չաթմ Հաուս (Chatham House)» կանոններով, և բնականաբար, մանրամասներ հայտնել չհնարավոր չէ: Սակայն Մարուքյանը վստահեցրել է, որ հայկական կողմի տեսակետները ներկայացուցիչների կողմից լիարժեք ներկայացվել և պաշտպանվել են, ինչպես նաև համարժեք արձագանքվել է դիմացի կողմի փաստարկներին։
Մարուքյանն ընդգծել է, որ արտաքին աշխարհում մեր ազգային պետական շահերից բխող մոտեցումները հնարավոր է և անհրաժեշտ է պաշտպանել։ Անկախ ներկայիս ռազմական ուժերի դասավորությունից՝ հայկական դիվանագիտական, վերլուծական, մտավոր ներուժը մրցունակ է և մարտունակ։
Էդմոն Մարուքյանն ամփոփելով ասել է, որ մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներն օգտագործել և օգտագործելու է մեր շահերն առաջ մղելու համար: