«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ նախագահը հայտնել է. «Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։
ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։
Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։
Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։
Սպասենք զարգացումներին։», ֊ ասվում է Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում։