Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69736/12)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։

10-ամյա Դերենիկ Գ.-ն Չարենցավանի թիվ 5 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ էր։ 2010 թվականի հունիսի 5-ին մաթեմատիկայի քննության ժամանակ ուսուցչի բացակայության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Դերենիկ Գ.-ին ծեծի են ենթարկել իր երկու դասընկերներ՝ Ի.Հ. եւ Վ.Հ.-ն, ովքեր եղբայրներ էին: Ծեծկռտուքի ժամանակ Դերենիկ Գ.-ն և մյուս աշակերտները բարձր բղավել են. լսելով աղմուկը՝ դռնապանը  և մյուս ուսուցիչները մտել են դասասենյակ, ովքեր գտել են Դերենիկ Գ.-ին անգիտակից վիճակում՝ հատակին։ Դերենիկ Գ.-ն հիվանդանոց է ընդունվել արդեն մահացած։

Եվրոպական Դատարանը գտել է, որ.  «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային մասով խախտում չի եղել։

Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։

Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցական մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների հետաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով է ընթացել, մասնավորապես դատարանն արձանագրել է, որ վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը»։

Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։

 

https://hudoc.echr.coe.int/eng?fbclid=IwAR3dtAwfZ3EF-xC1Mv05DEwnZNZViKXejfMPtAgz8rQwO8cslmfZ1aVxBAI#{%22itemid%22:[%22001-213519%22]}

Հրատարակված՝ ՄԻԵԴ որոշումներ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69736/12)-ում

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված պատերազմական հանցագործությունները

Այսօր Մինեսոտայի համալսարանի University of Minnesota Political Science «Մարդու իրավունքների ծրագրի» Մարդու իրավունքների ծրագրի 20-ամյակի առթիվ կազմակերպված համաժողովին, որպես հատուկ հրավիրված հյուր, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի կողմից կազմակերպված և իրականացված պատերազմական հանցագործությունները:
Խոսել է նաև միջազգային հանրության կողմից պահանջվող միանշանակ թիրախային արձագանքի, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ թիրախային սանկցիաների կիրառման անհրաժեշտության մասին:
Հրատարակված՝ Գործունեություն-ում | Մեկնաբանությունները կասեցված են Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված պատերազմական հանցագործությունները-ում

Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 32427/16)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։

Դիմումատուն՝ Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և բնակվում է Չինարի գյուղում (Հայաստան)։ Որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։ 2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերեվարվել ադրբեջանական զինուժի կողմից։ Նա մահացել է գերության մեջ։ Հիմք ընդունելով Եվրոպական Կոնվենցիայի  2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածը (ազատության և անվտանգության իրավունք), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածը (արդյունավետ պաշտպանության իրավունք) և Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելք), դիմումատուն վիճարկել է, որ իր որդուն խոշտանգել և սպանել են անօրինական կալանքի տակ լինելու ընթացքում, որ նրա մարմինը ժամանակին չի վերադարձվել հայրենիք, որ չի եղել արդյունավետ քննություն, և որ ենթադրյալ խախտումները եղել են էթնիկական ծագման խտրականության արդյունքում։

Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում և նշանակել որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 40000 եվրո։

https://hudoc.echr.coe.int/rus#{%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-212965%22]}

Հրատարակված՝ ՄԻԵԴ որոշումներ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 32427/16)-ում

Մամիկոն Խոջոյանն և Կարեն Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ 62161/14 թիվ)

Այսօր՝ 04.11.2021թ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվեց ադրբեջանական պաշտոնատար անձանց կողմից համապատասխանաբար՝ 28.01.2014թ և 07.08.2014թ ազատազրկված (ձերբակալված) Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով։
Մ. Խոջոյանը (Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ) անհետացել էր Հայաստանի տարածքում դաշտում խաղող հավաքելիս, և հայտնվել Ադրբեջանի իրավազորության ներքո: 04.03.2014թ․ Մ. Խոջոյանը վերադարձվել էր հայկական կողմին և երկուս ու կես ամիս անց մահացել։ Ադրբեջանում ազատազրկման մեջ նա ենթարկվել է կտտանքների, այդ թվում՝ ստացել էր հրազենային վիրավորում, ինչպես նաև՝ նրան ներակել էին սոլյարայուղ:
Կ. Պետրոսյանը (Տավուշի մարզի Չինարի համայնքի բնակիչ) ցախ հավաքելիս մոլորվել էր և հայտնվել ադրբեջանական Աղբուլաղ գյուղում, ապա ձերբակալվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: Մեկ օր անց իշխանությունները հայտարարեցին, որ Կարենը մահացել է սրտի կաթվածից: Նրա աճյունը հայկական կողմին, հարազատներին վերադարձվել էր երկու ամիս անց՝ արհեստականորեն նեխած վիճակում: Ադրբեջանում Կարենը ենթարկվել էր կտտանքների և ծիսական գլխատման:
ՄԻԵԴ-ը երկու գործերով ճանաչել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված հիմնական իրավունքների խախտումը, այն է՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունք) այդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումները։
13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) հոդվածներով առանձին քննություն Դատարանը չի իրականացրել, քանի որ այդ իրավունքների խախտումը իրականացված ազգային ատելության հողի վրա արդեն իսկ ճանաչել է 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտումների ճանաչմամբ։
Մասնավորապես Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի 13-րդ և 14-րդ հոդվածներով ներկայացված գանգատները հիմնված են նույն փաստերի վրա, ինչ 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածներով: Ավելին, Դատարանը հաշվի է առնում այն պատճառաբանությունը, որը հանգեցրել է ճանաչելու 2-րդ հոդվածի խախտումներ. դրա բովանդակային, ինչպես նաև ընթացակարգային ասպեկտները, և 3, մասնավորապես, որ պատասխանող Կառավարությունը չի կատարել իր ապացուցման բեռը դիմումատուների այն պնդումների առնչությամբ, որ Մամիկոն Խոջոյանը և Կարեն Պետրոսյանը ենթարկվել են դաժան վերաբերմունքի, որը հավասար է խոշտանգումների և նրանց կյանքը գտնվել է անմիջական վտանգի տակ։ Ավելին պատասխանող պետությունը որևէ հետաքննություն չի իրականացրել նրանց գերության մեջ գտնվելու ժամանակ նրանց նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, թեև՝ իրավիճակը դա պահանջում էր։
Դատարանը Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի ընտանիքի անդամների ոչ նյութական վնասի հատուցում է սահմանել 40,000-կան եվրո։
https://hudoc.echr.coe.int/rus?fbclid=IwAR3VPvp0WBp5awo6Msn-r7lvN-cTJ7FIcN76v8g0I-oHxNz42Lz1jimZgVg#{%22tabview%22:[%22document%22],%22itemid%22:[%22001-212964%22]}
Հրատարակված՝ ՄԻԵԴ որոշումներ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Մամիկոն Խոջոյանն և Կարեն Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ 62161/14 թիվ)-ում

Նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ն կհրապարակի երկու որոշում՝ հայերի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով

Ըստ «Խոջոյանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»՝ հայցվորներն են՝ Հասմիկ Խոջյանը, Եղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջյանը (մահացած): Նրանք Հայաստանի քաղաքացիներ են և ծնվել են համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թվականներին։

Դատական ​​գործը կապված է 2014 թվականի սկզբին Ադրբեջանի տարածքում իրենց հոր նկատմամբ կալանքի և վատ վերաբերմունքի մասին բողոքողների պնդումների հետ։ Հայցվորների հայրը 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան լքել է իր տունը, որը գտնվում է Հայաստանում և Ադրբեջանի հետ սահմանին մոտ: Երկու օր անց տեղեկություններ տարածվեցին Ադրբեջանում նրա կալանավորման մասին: Նրան Հայաստանին են հանձնել 2014 թվականի մարտի 4-ին, 10 շաբաթ անց տղամարդը մահացել է։

Սույն գործով Եվրոպական դատարանում վիճարկվում են ՄԻԵԿ 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ ( խտրականության արգելքը ) հոդվածները։

«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի նյութերի համաձայն՝ հայցվոր Արտուշ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի է, ծնված 1957 թվականին, բնակվող Չինարիում (Հայաստան)։

Հայցվորի որդին՝ 1981 թվականին ծնված, հատել է Ադրբեջանի հետ սահմանը 2014 թվականի օգոստոսի 7-ին, ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից և մահացել Ադրբեջանի տարածքում։

Հայցվորը պնդում է, որ Ադրբեջանը Եվրոպական կոնվենցիայի 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 8֊րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ (խտրականության արգելում) հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտել է։

Հրատարակված՝ Նորություններ-ում | Մեկնաբանությունները կասեցված են Նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ն կհրապարակի երկու որոշում՝ հայերի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով-ում