«Քաղաքացիական մասնակցություն ՀՀ Սահմանադրության նախագծմանը» ծրագիր

Ֆինանսավորող կառույց` ԱՄՆ Դեսպանատան Հանրային Կապերի Բաժին
Ծրագրի ղեկավար`Անի Դերձյան
Ծրագրի տևողությունը` Օգոստոս 1 – Նոյեմբեր 30, 2014
Դրամաշնորհի չափը` 4,140.00 ԱՄՆ դոլար

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն «Լոռու Մարզի Երիտասարդ Տնտեսագետների Ասոցիացիա» ՀԿ հետ համատեղ 2014 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացրել է «Քաղաքացիական մասնակցություն ՀՀ Սահմանադրության նախագծմանը» ծրագիրը:

Ծրագրի նպատակն էր Սահմանադրության հայեցակարգի քննարկումների միջոցով խթանել քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ Սահմանադրության նախագծի կազման աշխատանքներին` փորձագետներից և շահագրգիռ կողմերից հավաքագրեկով կոնկրետ առաջարկություններ և դիտարկումներ: Առանցքային էր նաև այն հանգամանքը, որ խթանվի ոչ մայրաքաղաքային քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին:

Ծրագրի շրջանակում մասնավորապես նախատեսվում էր իրականացնել հետևյալ գործողությունները.
֊ Պատրաստել հեռուստահաղորդում տեղական հեռուստաալիլքներից մեկով, որի նպատակն է հասարակության լայն շերտերին տեղեկացնել Սահմանադրության Հայեցակարգի վերաբերյալ,
֊ Իրականացնել 4 կլոր սեղան քննարկումներ Լոռու մարզում գործունեության ծավալող 1. Ակտիվ երիտասարդների, 2. ԱՄՆ ծրագրերի շրջանավարտների, 3. ՀԿ ներկայացուցիչների և 4. Փաստաբանների հետ, որի նպատակն է ներկայացնել արդի մոտեցումների Սահմանադրության հայեցակարգի վերաբերյալ և հավաքագրել վերջիններից առաջարկությունները կապված Սահմանադրության նախածի հետ:
֊ Կազմել փորձագիտական խումբ, ովքեր կամփոփեն և մասնագիտական որակ կհաղորդեն ծրագրի շահառուներից հավաքագրված առաջարկություններին անդրադառնալով Սահմանադրության հայեցակարգի յուրաքանչյուր գլխին:
֊ Նախապատրաստված առաջարկությունների փաթեթեը ներկայացնել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Ժպիտ ծրագիր 2013

Անչափահասներն ավելի շատ են հակված կրել գովազդի և ոչ առողջ ապերալակերպ քարոզող երևույթների ազեդությունը իրենց վրա, քանի որ նրանք ավելի խոցելի են ծխելու, խմելու, թմրամիջոցների և անառողջ սննդակարգի նկատմամբ: Իր «Ժպիտ» ծրագրի շրջանակներում  Անի Դերձյանը հանդիսանալով ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտ կազմակերպեց առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինար Դարպաս գյուղի դպրոցի աշակերտների համար: Ծրագիրն իրականացվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ: Պատրաստվել էին պաստառներ, տեղեկատվական բուկլետներ,  Power Point ներկայացումներ, որոնք ներառում էին հիմնական ինֆորմացիա և ստատիստիկ տվյալներ, որոնց միջոցով աշակերտները իրազեկվեցին այպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ծխելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և անառողջ սննդակարգը: Աշակերտները նաև տեղեկացան համակարգչից ճիշտ օգտվելու կանոններին:

Սեմինարի համար պատրաստվել էին հատուկ ինտերակտիվ խաղեր: Երեխաներին հանձնարարվեց աշխատել խմբերում, պատրաստել իրենց իսկ պաստառները առողջ ապրելակերպի վերաբերյալ և ներկայացնել մյուս խմբերին: Վերջում աշակերտները ծանոթացան Բեյոնսեի «Շարժվիր» երգին և երգին ուղեկցող պարային շարժումներին:

«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով»

Ֆինանսավորող կառույց` ԱՄՆ Դեսպանատան Հանրային Կապերի Բաժին

Ծրագրի ղեկավար`Էդմոն Մարուքյան

Ծրագրի տևողությունը` Սեպտեմբերի 15, 2011- Փետրվարի 14, 2012

Դրամաշնորհի չափը` 4,179.00 ԱՄՆ դոլար

 

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2011 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկվող դիմումների քանակի մեծացմանը և որակի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Լոռու մարզում գործող 35 փաստաբանների և իրավաբանների համար դասընթացների շարք «Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի Խորհրդի շրջանակներում- Մարդու իրավունքների Եվրոպական դատարան», «Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը», «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դիմումաձևի լրացում» թեմաներով: Ծրագիրը ներառում է նաև անհատական իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական քնարկումների կազմակերպում, իրավաբանական գրադարանի ստեղծում, «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ կից փաստաբանների համար ռեսուրս կենտրոնի հիմնադրում:

ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգ

Ֆինանսավորող կառույց` Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչություն

Ծրագրի ղեկավար` Նաիրա Խաչատրյան

Ծրագրի տևողությունը` Նոյեմբեր 1, 2011 – Ապրիլ 30, 2012

Դրամաշնորհի չափը` 2.700.000 ՀՀ դրամ

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն (ՌԴԿ ԻՀԿ) 2011թ.-ի նոյեմբերի 1-ից իրականացնում է «ՀՀ կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների իրականացման մոնիթորինգ» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է բացահայտել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացնում «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական  կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, հասարակության ուշադրությունը հրավիրել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ակտիվ իրականացման կարևորությանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի առաջարկությունների և ՀՀ Կառավարության պատասխանների համադրում և վերլուծություն, ՀՀ համապատասխան մարմիններից տեղեկատվության հավաքագրում: Ծրագրի ավարտին կհրապարակվի ՀՀ կառավարության կողմից Եվրոպական խոշտանգումների կանխարգելման կոմիտեի զեկույցների պատասխաններում նշված բարեփոխումների իրականացման արդյունավետության վերաբերյալ հետազոտությունը: