«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» դասընթացի մաս 1

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2011 թվականի նոյեմբերի 26-27-ն իրականացրեց երկօրյա դասընթաց «Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայի Խորհրդի շրջանակներում- Մարդու իրավունքների Եվրոպական դատարան» խորագրով, որը կազմակերպված էր Լոռու մարզի փաստաբանների, պրակտիկ իրավաբանների և ԲՈՒՀ-երի իրավաբանական բարձր կուրսերի ուսանողների համար: Այն կազմակերպված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանաության հանրային կապերի բաժնի և USAAA-ի կողմից:

Դասընթացի նպատակն էր խորացնել Լոռու մարզում գործող փաստաբանների և իրավաբանների գիտելիքները` Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի և Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի վերաբերյալ: Լոռու մարզի 24 փաստաբաններ և իրավաբաններ հնարավորություն ունեցան կիսել իրենց փորձը և ձեռք բերել նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմների վերաբերյալ, քննարկումներ ծավալելով կոնկրետ գործերի շուրջ:

Դասընթացի ընթացքում նաև ցուցադրվեց Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մասին պատմող ֆիլմ: Ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնագետները գործնական աջակցություն են ցուցաբերելու փաստաբանների կողմից ազգային դատարաններում վարած գործերը նախապատրաստելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու նպատակով: