Անչափահասներն ավելի շատ են հակված կրել գովազդի և ոչ առողջ ապերալակերպ քարոզող երևույթների ազեդությունը իրենց վրա, քանի որ նրանք ավելի խոցելի են ծխելու, խմելու, թմրամիջոցների և անառողջ սննդակարգի նկատմամբ: Իր «Ժպիտ» ծրագրի շրջանակներում Անի Դերձյանը հանդիսանալով ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտ կազմակերպեց առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինար Դարպաս գյուղի դպրոցի աշակերտների համար: Ծրագիրն իրականացվել է «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի աջակցությամբ: Պատրաստվել էին պաստառներ, տեղեկատվական բուկլետներ, Power Point ներկայացումներ, որոնք ներառում էին հիմնական ինֆորմացիա և ստատիստիկ տվյալներ, որոնց միջոցով աշակերտները իրազեկվեցին այպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ծխելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը և անառողջ սննդակարգը: Աշակերտները նաև տեղեկացան համակարգչից ճիշտ օգտվելու կանոններին:
Սեմինարի համար պատրաստվել էին հատուկ ինտերակտիվ խաղեր: Երեխաներին հանձնարարվեց աշխատել խմբերում, պատրաստել իրենց իսկ պաստառները առողջ ապրելակերպի վերաբերյալ և ներկայացնել մյուս խմբերին: Վերջում աշակերտները ծանոթացան Բեյոնսեի «Շարժվիր» երգին և երգին ուղեկցող պարային շարժումներին: