ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

 

Ըստ Եխ փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։
Եվրախորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որոնք ծառացած են երկրի առաջ։
«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», – նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։
Նաև նշված է, որ կանխարգելիչ միջոցների առումով՝ Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել իրավական ամուր բազա ստեղծելու, ինչպես նաև ֆինանսական համակարգը արդյունավետ դարձնելու գործում: «Ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու և կանխարգելելու համար մեխանիզմները բավականին արդյունավետ են», – նշում է Եվրոպայի խորհուրդը։
Այս գնահատականները տեղ են գտել Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցի հիմնական եզրահանգումների շարքում։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովը գնահատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կիրառվող միջոցները, դրանց դեմ տարվող պայքարը։
Զեկույցը վերլուծել է 2009 թվականից՝ վերջին գնահատման զեկույցից մինչև հիմա Հայաստանի հանձնառությունների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների պլան է առաջարկում թերությունները վերացնելու համար։
Նախատեսվում է, որ 2018 թվականի ապրիլին Հայաստանը ներկայացնելու է իր զեկույցը Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ՝ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացնելու գործողությունների պլանի իր մոտեցումների մասին։

Ամբողջական զեկույցը ներբեռնել այստեղ MONEYVAL(2015)34_5thR_MER_Armenia

ՄԻԵԴ որոշում է կայացրել Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով

 

“Ռազմավարական դատավարությունների կենտրոն” ՀԿ փորձագետների ջանքերով նախապատրաստվել և հետևողականորեն վարվել է պարոն Ղույումչյանի գործը ՄԻԵԴ-ում: Այսօր ՄԻԵԴ որոշում կայացրեց Ղույումչյանի գործով:

Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի (դիմում no. 53862/07) գործով դիմումատուներն են Գարեգին Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանը մահացել է նախքան սույն գործը ՄԻԵԴ ուղարկեը) որդին`Վահան Ղույումչյանը, վերջինիս կինն ու մայրը: Նրանք համապատասխանաբար ծնվել են 1965, 1973 և 1947 թվականներին, Վանաձոր քաղաքում: Ղույումչյանների փաստաբանն է Էդմոն Մարուքյանը:

Սույն գործի իրավական վերճը կապված է ՀՀ վճռաբեկ դատարանի մատչելության հետ: Մասնավորապես դիմումատուն ի վիճակի չլինելով իր գործով վճռաբեկ բողոք բերելու համար օգտվել փաստաբանի ծառայություններից` զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից:

Գարեգին Ղույումչյանն ու իր կինը` Գյուլնազ Ղույումչյանը վարում էին ընտանեկան փոքրիկ ձեռնարկություն, երբ 2002 թվականի հուլիսին Գարեգին Ղույումչյանը մեղադրվեց կաշառք վերցնելու մեջ: Նույն թվականի սեպտեմբերին մեղադրանքը հանվեց` ապացույցների բացակայության հիմքով: 2004 թվականին ընտանիքը վաճառեց ձեռնարկությունը, իսկ Գարեգին Ղույումչյանը դատական գործընթաց նախաձեռնեց` պահանջելով արդարացի փոխհատուցում իրեն առաջադրված անհիմն մեղադրանքների համար: Գարեգին Ղույումչյանը չուներ փաստաբան և նրա կողմից վճռաբեկ դատարան ներկայացված դիմումը վերադրձվեց այն պատճառաբանությամբ, որ վերջինս ներկայացված չէր ՀՀ Վճռաբեկ դատարանում արտոնագրված փաստաբանի կողմից, ինչպես դա պահանջում էր օրենքը:

Հղում կատարելով ՄԻԵԿ  6 § 1 (դատարանի մատչելիություն), դիմումատուն պնդում է, որ վերջինիս վճռաբեկ դատարան դիմելու իրավունքը սահմանափակվել է, քանի որ ինքը միջոցներ չի ունեցել օգտվելու համար արտոնագրված փաստաբանի ծառայություններից:

Սույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ խախտվել է Վահան Ղույումչյանի (Գարեգին Ղույումչյանի որդու) դատարանի մատչելիության սկզբունքը` երաշխավորված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  6 § 1-ով: Դատարանը վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը Վահան Ղույումչյանին պիտի վճարի 3600 եվրո որպես ոչ նյութական վնասի հատուցում:

http://hudoc.echr.coe.int/eng?i=001-160090

ՌԴԿ խորհրդի անդամը ելույթ է ունեցել ռազմավարական դատավարություններ թեմայով սեմինարի ժամանակ, որը Ղրղզստանից Եվրոպայի Խորհուրդ ուսումնական այցի մաս էր կազմում

2015թվականի հուլիսի 10-ին Տաթևիկ Մատինյանը որպես Վենետիկի հանձնաժողովի փորձագետ մասնակցել է Եվրոպայի Խորհուրդի կողմից կազմակերպված միջոցառմանը և կիսելով իր փորձը մասնակիցների հետ ներկայացրել է շնորհանդես, ինչպես նաև պատասխանել է մասնակիցների հարցերին: Միջոցառումը կազմակերպված էր Ղրղզստանից Ստրասբուրգ ժամանած հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Սեմինարի վերնագիրն էր ռազմավարական դատավարությունները, այն տեղի է ունեցել 2015թ. հուլիսի 8-10-ը Ստրասբուրգում, Ֆրանսիա:

Սեմինարը ընթացքում Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց ռազմավարական դատավարությունների պլանավորման և իրականացման տեսությունը, որը ուղեկցվում էր ՌԴԿ փորձագետների կողմից իրականացված դատավարությունների և գործերի ներկայացմամբ: Շնորհանդեսին հետևող հարց ու պատասխանի ժամանակ նա նաև կիսվեց իր մասնագիտական հմտությւոններով ու փորձով առ այն, թե ինչպես ռազմավարական դատավարությունները դարձնել մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիք:

Վենետիկի հանձնաժողովի կեղմից տարածված մամլո հաղորդագրության համաձայն, Ղրղզստանի հասարակական, ակադմեիկ ու տեղեկատվական ոլորտների ներկայացուցիչները այս դասընթացի միջոցով հնարավորություն ստացալ ուսումնասիրել եվրոպական մի շարք երկրների ռազմավարական դատավարություններ իրականացնելու փորձը, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական կարծիքներ գրելու գործառույթին:

Այցի շրջանակներում, մասնակիցները այցելեցին Եվրոպայի Խորհուրդ և Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը նպաստում է, որպեսի մասնակիցներն առավել ուշի ոււշով հետևեն Վենետիկի հանձնաժողովի, Պառլամենտական ասամբլեայի, ՄԻԵԴ դատավորների և ԵԽ գործունեությանը:

http://www.venice.coe.int/webforms/events/?id=2043

«Սոցիալական գովազդ» խորագրով դասընթաց Մոլդովայում

Ծրագիրը նախատեսված էր Ավստրայից, Իռլանդիայից, Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից ընտրված 20 երիտասարդների համար, ովքեր դասընթաց անցան ՄոլդովայիՎադուլլուիՎոդահանգստյան գոտում: Այս ծրագիրը համարվում է «Երիտասարդությունը շարժման մեջ» Եվրոպական ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպված սեմինարի արդյունքը: Հայկական թիմի մեջ ընդգրկվված էին նաև 2 ներկայացուցիչ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ից:

Ծրագրի հիմնական թեման էր «Արտագաղթի և  գործազրկության հետ կապված խնդիրները»: Ծրագիրը նպատակ ուներ խթանել համերաշխություն երիտասարդների մեջ, որըշատ կարևոր է ծանր տնտեսական իրավիճակներում, ինչպես նաև շահագրգռել երիտասարդ առաջնորդներին ներգրավվել ակտիվ և կառուցողական աշխատանքի մեջ, այդպիսով տվյալ խնդիրների վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ և հանրային իրազեկման հմտություններ սովորելով:

Մասնակիցները կիսվեցին արտագաղթի և գործազրկության հետ կապված իրենց գիտելիքներով և ներկայացրեցին իրենց երկրներում տիրող իրավիճակը: Նրանք նաև լուսանկարչական հմտություններ ձեռք բերեցին` մասնակցելով լուսանկարչության դասընթացներին, որոնք վարում էին փորձառու մասնագետներ: Որպես ծրագրի մաս մասնակիցները բաժանվեցին խմբերի և պատրաստեցին իրենց իսկ նախագծերը(վիդեո և նկարներ): Արդյունքները հավաքվեցին և ներկայացվեցին տարբեր կայքերում:

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=DxHnauhH-J0

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=j77JGM1F1hM