Ռազմավարական դատավարությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս հատուկ ընտրված գործերը դատարաններում վիճարկելով` զգալիորեն բարեփոխել օրենսդրությունը, պրակտիկան կամ բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը: Չնայած այն հանգամանքին, որ ռազմավարական գործի հիմնական նպատակը կոնկրետ անձի բողոքի ներկայացումն է դատական ատյաններում, այնուամենայնիվ, այն նաև միտված է մարդկանց մի ամբողջ խմբի համար արդարադատության իրականացման ապահովմանը, որոնք կարող են հայտնվել նմանատիպ կամ համեմատելի իրավիճակներում: Ավելին, ռազմավարական դատավարությունը իրավական գործիք է, որը թույլ է տալիս մարդու իրավունքների խախտման անհատական գործի վիճարկման միջոցով հասնել սոցիալական, իրավական և քաղաքական փոփոխության: Այլ կերպ ասած, ռազմավարական դատավարության նպատակն է ստեղծել դատական նախադեպ:
Ռազմավարական դատավարության իրականացման նպատակնեն են.
• Ստեղծել առաջադեմ իրավագիտություն, որը կնպաստի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդմանը
• Նպաստել մարդու իրավունքների միջազգային իրավունքին չհամապատասխանող ներպետական օրենսդրության բարելավմանը
• Նպաստել օրենքների ճիշտ մեկնաբանմանն ու կիրառմանը
• Նպաստել դատական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների արձանագրմանը:
Ռազմավարական դատավարության իրականացման արդյունքում հնարավոր է հասնել հետևյալ արդյունքների.
• Զարգացնել քաղաքացիական հասարակությունը և մոբիլիզացնել համայնքները
• Զարգացնել ժողովրդավարական արժեքներ և օրենքի գերակայության սկզբունքը
• Զարգացնել իրավական մշակույթ: