«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» (ՌԴԿ) Իրավապաշտպան Հասարակական Կազմարպությունը, ոչ առևտրային, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված է ՀՀ Արդարադատության Նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից: ՌԴԿ-ի կենտրոնական գրասենյակը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն իրավապաշտպան փաստաբանների, իրավաբան մասնագետների և մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվող մարդկանց կամավոր միավորում է, որոնք ընդունում են «ՌԴԿ» ԻՀԿ-ի կողմից որդեգրած արժեքները և պատրաստ են իրենց ներուժն ու ջանքերը կամավոր ներդնելու մարդու իրավունքների պաշտպանության և կազմակերպության որդեգրած արժեքների տարածման միջոցով իրագործել կազմակերպության առաքելությունը: