Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ

Սույն թվականի օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ: Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարի 1-ից ներպետական վերջին որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ներկայիս վեցամսյա ժամկետը կրճատվելու է չորս ամսվա:
Այս արձանագրությունը փոփոխություններ է մտցրել Կոնվենցիայի նախաբանում, որն այժմ իր մեջ ներառում է նաև ստորակարգության սկզբունքը (the principle of subsidiarity) և հայեցողության շրջանակ դոկտրինը (the margin of appreciation doctrine):
Արձանագրությամբ նաև հետևյալ փոփոխություններն են կատարվել՝
· գանգատի ընդունելիության չափանիշներից «significant disadvantage – էական վնաս» չափանիշի վերաբերյալ, որի երկրորդ պայմանը, այն է՝ գործը, որը պատշաճ կերպով չի քննվել ներպետական ատյանների կողմից, չի կարող մերժվել, վերացվել է,
· գործով կողմերը այլևս չեն կարող դեմ արտահայտվել Պալատի կողմից գործը Մեծ Պալատին փոխանցելու վերաբերյալ,
· ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուները պետք է Խորհրդարանական Վեհաժողով ուղարկվող 3 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակի ուղարկման ժամանակ լինեն մինչև 65 տարեկան,
· 2013 թվականին ընդունված 15-րդ Արձանագրությունը վավերացվել է Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունների կողմից:

Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է նախադեպ դառնալ

«Ռազմավարական դատավարության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդմոն Մարուքյանի խոսքով ՝ Ադրբեջանի կողմից նախկին գերեվարված Արթուր Բադալյանի վերաբերյալ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռը կարող է արդյունավետորեն կիրառվել մեր մյուս գործընկերների կողմից ՝ այսօր էլ Ադրբեջանում պահվող մեր հայ գերիներ գործերով:

Էդմոն Մարուքյանը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի մասին

Ըստ «Ռամավարական դատավարությունների կենտրոնի» նախագահ Էդմոն Մարուքյանի Եվրոպական դատարնի՝ Արթուր Բադալյանի վերաբերյալ որոշումն օգտագործելու ենք ռազմագերիների անվտանգության և վերադարձի համար։