Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։
Դիմումատուն՝ Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և բնակվում է Չինարի գյուղում (Հայաստան)։ Որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։ 2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերեվարվել ադրբեջանական զինուժի կողմից։ Նա մահացել է գերության մեջ։ Հիմք ընդունելով Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում), 5-րդ հոդվածը (ազատության և անվտանգության իրավունք), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունք), 13-րդ հոդվածը (արդյունավետ պաշտպանության իրավունք) և Եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածը (խտրականության արգելք), դիմումատուն վիճարկել է, որ իր որդուն խոշտանգել և սպանել են անօրինական կալանքի տակ լինելու ընթացքում, որ նրա մարմինը ժամանակին չի վերադարձվել հայրենիք, որ չի եղել արդյունավետ քննություն, և որ ենթադրյալ խախտումները եղել են էթնիկական ծագման խտրականության արդյունքում։
Դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում և նշանակել որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 40000 եվրո։
https://hudoc.echr.coe.int/rus#{%22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-212965%22]}