Հիմնական արժեքները

Առաքելության իրականացման ընթացքում իր գործունեությունը ծավալելիս ՌԴԿԻՀԿ-ն առաջնորդվում է հետևյալ արժեքներով`

Սկզբունքայնություն

Դրսևորվում է կազմակերպության կողմից որդեգրած գաղափարներին նվիրվելու և հավատարիմ մնալու մեջ:

Արդարություն

Կայանում է չվնասելու սկզբունքով առաջնորդվելու և ազնվաբար գործելու մեջ:

Հետևողականություն

Ենթադրում է տրամաբանական ու փոխկապակցված գործողությունների շարք կազմակերպության բոլոր նախաձեռնություններում:

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը հանդիսանում է ինչպես կազմակերպության գործունեության սկզբունք, այնպես էլ հինմական արժեք, որով այն առաջնորդվում է: Որպես արժեք` կազմակերպությունը կարևորում է ժողովրդավարության զարգացումը Հայաստանում և դրան նպաստող ինստիտուտների հզորացումը: Որպես գործունեության սկզբունք` կարևորում է բազմակարծությունը և հարգում խոսքի ազատությունը:

Մասնակցայնություն

Մասնակցայնությունը անդամության, շահառուների, շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցության ապահովումն է ինչպես որոշումների կայացմանը, այնպես էլ դրանց իրականացմանը:

Թափանցիկություն

Թափանցիկությունը կազմակերպության բաց լինելն է հասարակության առջև: ՌԴԿ ԻՀԿ-ն որդեգրել է թափանցիկության սկզբունքը` բոլոր տիպի գործունեության և իրականացվող ծրագրերի համար: