Խորհրդի անդամ
Դիպլոմային պրակտիկաներ է անցել ֆրանսիական «Crédit Coopératif» բանկում և ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչությունում (1 և 5 ամիս համապատասխանաբար)։ Ավարտական թեզը գրել է երկակի նշանակության ապրանքատեսակների արտահանման լիցենզիայի հետ կապված օրենսդրական բացերի մասին։
Աշխատել է դատական համակարգում (1 տարի), այնուհետև խորհրդարանում (9 տարի)՝ նախապես որպես անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օգնական, այնուհետև՝ որպես «Ելք» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության փորձագետ՝ իրավաքաղաքական գծով։
Փաստաբանական գործունեության շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացրել է խմբակցության և դրա առանձին անդամների շահերը դատարանում, ինչպես նաև որպես փորձագետ, իրականացրել խմբակցության անունից Ազգային ժողով, Կառավարութուն, Սահմանադրական դատարան, առանձին գերատեսչություններ և այլ մարմիններ ուղղված իրավական-քաղաքական բնույթ կրող փաստաթղթերի մշակումը, կազմել խմբակցության օրենսդրական նախաձեռնությունները, հարցապնդումները, վերլուծել իրավաքաղաքական իրադարձությունները, կազմել խմբակցության առաջարկները՝ խորհրդարան բերված կարևորագույն նախագծերի շուրջ։
2019-ից Լիբերալ քաղաքականության դպրոցի քարտուղարն է։
Լեզուներ՝ հայերեն (մայրենի), ռուսերեն (երկրորդ մայրենի), անգլերեն (ազատ տիրապետում), ֆրանսերեն (ազատ տիրապետում)։