Դիմումատուն ծնվել է 1983 թվականին եւ ապրում է Մեծավան գյուղում։ Դիմումատուին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Կ. Թումանյանը։ 2008 թվականի սեպտեմբերի 29-ին դիմումատուի եւ մի շարք այլ անձանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մասով: 2009 թվականի հոկտեմբերի 12-ին Լոռու մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ նրան դատապարտել երեք տարի ժամկետով ազատազրկման։Դիմումատուի կողմից հետագա բողոքարկման արդյունքում 2010 թվականի մարտի 26-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել բեկանել այդ դատավճիռները եւ գործն ուղարկել նոր քննության: Վճռաբեկ դատարանը գտել է, որ խախտվել է դիմումատուի պաշտպանության իրավունքը, եւ որ նրա դատապարտումը հիմնված է եղել այդ իրավունքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների վրա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ քննության սկզբնական փուլում, որի ընթացքում դիմումատուն ներգրավվել է որպես վկա, նա, ըստ էության, արդեն համարվել է կասկածյալ եւ պետք է կարողանար օգտվել քրեական գործով վարույթում կասկածյալի իրավունքներից, ներառյալ՝ իր վերաբերյալ ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելու եւ պաշտպան ունենալու իրավունքը: Այնուամենայնիվ, նա հարցաքննվել է միայն որպես վկա, եւ նրան հենց սկզբում փաստաբան չի տրամադրվել, եւ այն էլ այնպիսի իրավիճակում, երբ փաստաբանի մասնակցությունը պարտադիր էր: Այսպիսով, տվյալ ապացույցները ձեռք են բերվել դիմումատուի պաշտպանության իրավունքի խախտմամբ կատարված քննչական միջոցառումների արդյունքում, ներառյալ՝ որպես վկա նրա հարցաքննությունը եւ նրա ու մեկ այլ կասկածյալի միջեւ կատարված առերեսումը: Պատիժը կրելուց հետո դիմումատուն 2010 թվականի ապրիլի 17-ին բանտից ազատ է արձակվել:
2011 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան ընդդեմ պետության` պահանջելով փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար` վերջինս գնահատելով 6 500 736 ՀՀ դրամ: Նրա պնդմամբ ինքն ուներ փոխհատուցման իրավունք, քանի որ իր նկատմամբ կայացված արդարացման դատավճռով անօրինական էր համարվել այն ժամանակահատվածը, որն ինքն անցկացրել էր կալանքի տակ: Նա հիմնվել է, inter alia (ի թիվս այլնի), Քաղաքացիական օրենսգրքի (ՔՕ) 17-րդ եւ 1064-րդ հոդվածների, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 66-րդ հոդվածի եւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի վրա:2010 թվականի հոկտեմբերի 5-ին Լոռու մարզային դատարանը կրկին քննել է գործը եւ դիմումատուին արդարացրել:2011 թվականի հուլիսի 21-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Լոռու մարզային դատարան ընդդեմ պետության` պահանջելով փոխհատուցում ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի համար:
2011 թվականի դեկտեմբերի 23-ին Լոռու մարզային դատարանը կայացրել է վճիռ՝ դիմումատուի քաղաքացիական հայցի վերաբերյալ: Պարզելով, որ պատասխանողի կողմից կատարված ապօրինի գործողությունների արդյունքում դիմումատուն անօրինական կերպով դատապարտվել էր եւ կրել նյութական վնաս, մասնավորապես՝ եկամտի կորուստ եւ դատական ծախսեր, Մարզային դատարանը որոշել է մասամբ բավարարել նրա պահանջը՝ նյութական վնասի փոխհատուցման մասով: Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասի փոխհատուցման մասով դիմումատուի պահանջին, ապա Մարզային դատարանը որոշել է վարույթն այդ մասով կարճել այն հիմքով, որ օրենքով այդ տեսակի փոխհատուցում չէր նախատեսվում:
Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում և որ՝ պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում ոչ նյութական վնասի դիմաց պետք է դիմումատուին վճարի 6 000 եվրո (վեց հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
https://hudoc.echr.coe.int/eng#{%22languageisocode%22:[%22ARM%22],%22appno%22:[%2263106/12%22],%22documentcollectionid2%22:[%22CHAMBER%22],%22itemid%22:[%22001-208776%22]}