Ըստ «Խոջոյանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»՝ հայցվորներն են՝ Հասմիկ Խոջյանը, Եղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջյանը (մահացած): Նրանք Հայաստանի քաղաքացիներ են և ծնվել են համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թվականներին։
Դատական գործը կապված է 2014 թվականի սկզբին Ադրբեջանի տարածքում իրենց հոր նկատմամբ կալանքի և վատ վերաբերմունքի մասին բողոքողների պնդումների հետ։ Հայցվորների հայրը 2014 թվականի հունվարի 28-ի առավոտյան լքել է իր տունը, որը գտնվում է Հայաստանում և Ադրբեջանի հետ սահմանին մոտ: Երկու օր անց տեղեկություններ տարածվեցին Ադրբեջանում նրա կալանավորման մասին: Նրան Հայաստանին են հանձնել 2014 թվականի մարտի 4-ին, 10 շաբաթ անց տղամարդը մահացել է։
Սույն գործով Եվրոպական դատարանում վիճարկվում են ՄԻԵԿ 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ ( խտրականության արգելքը ) հոդվածները։
«Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի նյութերի համաձայն՝ հայցվոր Արտուշ Պետրոսյանը Հայաստանի քաղաքացի է, ծնված 1957 թվականին, բնակվող Չինարիում (Հայաստան)։
Հայցվորի որդին՝ 1981 թվականին ծնված, հատել է Ադրբեջանի հետ սահմանը 2014 թվականի օգոստոսի 7-ին, ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից և մահացել Ադրբեջանի տարածքում։
Հայցվորը պնդում է, որ Ադրբեջանը Եվրոպական կոնվենցիայի 2֊րդ (կյանքի իրավունք), 3֊րդ (խոշտանգումների արգելում), 5֊րդ (ազատության և անվտանգության իրավունք), 8֊րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13֊րդ (արդյունավետ իրավական պաշտպանության իրավունք) և 14֊րդ (խտրականության արգելում) հոդվածներով երաշխավորված իրավունքները խախտել է։