«Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» դասընթացի մաս 3

«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն 2012 թվականի հունվարի 14-15-ն իրականացրեց երկօրյա դասընթաց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 3-րդև 13-րդ հոդվածները և Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու ընթացակարգը» խորագրով, որը կազմակերպված էր Լոռու մարզի փաստաբանների, պրակտիկ իրավաբանների և ԲՈՒՀ-երի իրավաբանական բարձր կուրսերի ուսանողների համար: Այն կազմակերպված էր «Մարդու իրավունքների վերաբերյալ գործերի աջակցություն կրթության միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Հայաստանում Ամերիկայի դեսպանաության հանրային կապերի բաժնի և USAAA-ի կողմից:
Դասընթացի նպատակն էր խորացնել Լոռու մարզում գործող փաստաբանների և իրավաբանների գիտելիքները` Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի և Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Պաշտպանության մասին եվրոպական կոնվեցիայի վերաբերյալ: Լոռու մարզի շուրջ 30 փաստաբաններ և իրավաբաններ հնարավորություն ունեցան կիսել իրենց փորձը և ձեռք բերել նոր գիտելիքներ մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական մեխանիզմների վերաբերյալ, քննարկումներ ծավալելով կոնկրետ գործերի շուրջ:
Դասընթացի ընթացքում նաև քննարկվեց ազգային դատարաններում վարած և ՄԻԵԴ ուղարկվելու նախապատրաստվող գործի ներկայացում և քննարկում, որոմ խախտվել են Կոնվենցիայի 3-րդ և 13-րդ հոդվածները: Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և հանդես եկան առաջարկություններով կապված քննարկվող գործի հետ: Ծրագրի շրջանակներում կազմակերպության մասնագետները գործնական աջակցություն են ցուցաբերելու փաստաբանների կողմից ազգային դատարաններում վարած գործերը նախապատրաստելու և Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու նպատակով: