Եվրոխորհրդի «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում Ավստրիական InfoEck երիտասարդական տեղեկատվական կենտրոնը հրավիրել էր երիտասարդ առաջնորդների Հայաստանից, Վրաստանից և Բելառուսից, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ծանոթանալ այն ծրագրերին, որոնք իրականացվում են Ավստրիայում` կապված երիտասարդներին մատուցվող տեղեկատվության և ակտիվության հետ: Ծրագիրը սահմանվածէր 2 շաբաթվա համար, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ի անդամ Անի Դերձյանը աշխատում էր InfoEck-ում ինչպես նաև այցելում այլ երիտասարդական կազմակերպություններ ամբողջ Տիրոլում:
Ծրագրի նպատակներն էին ծանոթանալ Տիրոլում իրականացվող երիտասարդական աշխատանքներին և մեթոդներին, ներկայացնել Հայաստանում իրականացվող երիտասարդներին ուղղված աշխատանքները տեղի երիտասարդներին և երիտասարդների հարցերով զբաղվողներին, ինչպես նաև քննարկել հետագայում InfoEck-ի հետ համատեղ հնարավոր ծրագրերը: Ծրագրի մեթոդները ներառում էին մասնակցային դիտարկում, թիմային աշխատանք, այցելություններ, քննարկումներ, «Արևելյան գործընկերության Երիտասարդակա նպատուհան» միջոցառման պլանավորում և իրականացում InfoEck-ում: Մասնակիցները հնարավորություն ունեցան կիսվել իրենց փորձով և գաղափարներով, ինչպես նաև ներկայացնել իրենց պետությունները և կազմակերպությունները: