Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։
10-ամյա Դերենիկ Գ.-ն Չարենցավանի թիվ 5 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ էր։ 2010 թվականի հունիսի 5-ին մաթեմատիկայի քննության ժամանակ ուսուցչի բացակայության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Դերենիկ Գ.-ին ծեծի են ենթարկել իր երկու դասընկերներ՝ Ի.Հ. եւ Վ.Հ.-ն, ովքեր եղբայրներ էին: Ծեծկռտուքի ժամանակ Դերենիկ Գ.-ն և մյուս աշակերտները բարձր բղավել են. լսելով աղմուկը՝ դռնապանը և մյուս ուսուցիչները մտել են դասասենյակ, ովքեր գտել են Դերենիկ Գ.-ին անգիտակից վիճակում՝ հատակին։ Դերենիկ Գ.-ն հիվանդանոց է ընդունվել արդեն մահացած։
Եվրոպական Դատարանը գտել է, որ. «Բավարար ապացույցներ չկային՝ եզրակացնելու, որ դպրոցի իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորությունը՝ ապահովելու Դերենիկ Գ.-ի կյանքի համար անհրաժեշտ պաշտպանության չափանիշը», հետևաբար, Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային մասով խախտում չի եղել։
Երեխայի հարազատները ՄԻԵԴ-ին ներկայացված գանգատում մեղադրել էին նաև իշխանություններին, որոնք, ըստ նրանց, չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել։
Եվրոպական դատարանն այս մասով արձանագրել է, որ դպրոցական մահվան պաճառ դարձած միջադեպի հանգամանքների հետաքննությունը լուրջ թերություններով ու ձգձգումներով է ընթացել, մասնավորապես դատարանն արձանագրել է, որ վկաների հարցաքննությունը, ապացույցների հավաքագրումն ու քրեական գործի հարուցումը ժամանակին չեն կատարվել և բացթողումներ եղել են հենց սկզբնական փուլում՝ մինչև քրեական գործի հարուցումը»։
Միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է երեխայի ընտանիքին վճարել 24 հազար եվրո փոխհատուցում՝ ոչ պատճաշ հետաքննության համար։
https://hudoc.echr.coe.int/eng?fbclid=IwAR3dtAwfZ3EF-xC1Mv05DEwnZNZViKXejfMPtAgz8rQwO8cslmfZ1aVxBAI#{%22itemid%22:[%22001-213519%22]}