Մեր նպատակը

Կազմակերպության գործունեության առարկան, նպատակներն ու խնդիրներն են. օրենքով սահմանված կարգով.

  •  Կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել և նպատակաուղղել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը,
  • Ռազմավարական դատավարությունների միջոցով նպաստել արդարադատության համակարգի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում,
  • Ռազմավարական դատավարությունների միջոցով նպաստել մարդու իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների ստեղծմանը և գործող իրավապաշտպան ինստիտուտների կայացմանը,
  • Ռազմավարական դատավարությունների միջոցով հետևողականորեն կիրառել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից ձևավորված նախադեպերը ազգային դատարաններում,
  • Ռազմավարական դատավարությունների միջոցով զարգացնել և կայացնել փաստաբանական ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում,
  • Նպաստել փաստաբանի մասնագիտության նկատմամաբ հարգանքի ձևավորմանը,
  • Նպաստել իրավաբականական կրթության որակի բարձրացմանը,
  • Ռազմավարական դատավարությունների միջոցով նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ու խաղաղության կայացմանը Կովկասյան տարածաշրջանում,
  • Նպաստել իրավունքների և ազատությունների պաշտպանության հասարակական արդյունավետ միջոցների զարգացմանը,
  • Նպաստել երիտասարդության շրջանում իրավագիտակցության բարձրացմանն ու իրավապաշտպանական մտածողության տարածմանը,
  • Ոչ ֆորմալ կրթության միջոցով բարձրացնել երիտասարդության իրավագիտակցությունն ու իրավական մշակույթը
  • Նպաստել մարդու իրավունքների կրթության զարգացմանը,
  • Իրավաբանական հանդեսների, բրոշյուրների թերթերի, ամսագրերի հրապարակում,
  • Հիմնել ռազմավարական դատավարությունների կազմակերպան և իրականացման համար անհրաժեշտ գրականությամբ հագեցած գրադարան
  • Նպաստել անվճար իրավաբանական օգնության մշակույթի տարածմանը,
  • Իրավաբանների ակտիվացման միջոցով իրականացնել շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ,
  • Մասնկացել ազգային և միջազգային իրավապաշտպանական ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
  • Կապեր հաստատել տարածաշրջանային և միջազգային իրավապաշտպան կառույցների հետ՝ նպաստելով Հայաստանի իրավապաշտպան կազմակերպությունների անդամագրմանն այդ կառույցներին,
  • Իրավական քաղաքականության վերաբերյալ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմիններին ներկայացնել առաջարկություններ,
  • Կապ պահպանել ՀՀ-ում և նրա սահմանններից դուրս նմանատիպ իրավապաշտպան կազմակերպությունների և միջազգային ցանցերի հետ՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով,
  • Կազմակերպել անվճար իրավաբանական խորհրդատվություն,
  • Կազմակերպել իրավաբանների միջազգային փոխանակումներ,
  • Կազմակերպել սեմինարներ, դասընթացներ, դասախոսություններ, քննարկումներ մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով,
  • Մարդու իրավունքներ թեմայով տեղեկատվական գրականության տպագրում: