Հարգելի այցելու,
«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» (ՌԴԿ) Իրավապաշտպան Հասարակական Կազմարպությունը, ոչ առևտրային, ոչ կառավարական, անկախ կազմակերպություն է, որը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված է ՀՀ Արդարադատության Նախարարության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 2011 թվականին:
«Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ԻՀԿ-ն իրավապաշտպան փաստաբանների, իրավաբան մասնագետների և մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվող մարդկանց կամավոր միավորում է, որոնք ընդունում են «ՌԴԿ» ԻՀԿ-ի կողմից որդեգրած արժեքները և պատրաստ են իրենց ներուժն ու ջանքերը ներդնելու Հայաստանում և աշխարհով մեկ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար։
«ՌԴԿ» ԻՀԿ-ն իր ստեղծման պահից ի վեր հիմնականում կենտրոնացած է եղել մարդու իրավունքների կրթության և պաշտպանությանն ուղղված ծրագրերի, Հայաստանի ներսում և Մարդու իրավունքների Եվրոպական Դատարանում ռազմավարական դատավարությունների իրականացման, ինչպես նաև այնպիսի իրավական նախաձեռնությունների իրականացմամբ ինչպիսիք են իրավական ակտերի ու նորմերի մշակումը։
Այնպես, որ միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք դառնալ արհետսավարժ իրավաբանների թիմի անդամ, ովքեր աշխատում են հանուն իրավական և ժողովրդավարական պետության հաստատման։