Աշխատանքային հանդիպում՝ ՄԻԵԴ դիմումների ներկայացման վերաբերյալ

«Միջազգային իրավական մեխանիզմները` հանուն ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկման և սեփականության իրավունքի պաշտպանության» ծրագրի շրջանակներում այսօր ծրագրի ղեկավար Տաթևիկ Մատինյանն ու ծրագրի օգնական Մարիամ Խզմալյանը հանդիպում ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը՝ կապված 44-օրյա պատերազմի հետևանքների հետ և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» …

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված պատերազմական հանցագործությունները

Այսօր Մինեսոտայի համալսարանի University of Minnesota Political Science «Մարդու իրավունքների ծրագրի» Մարդու իրավունքների ծրագրի 20-ամյակի առթիվ կազմակերպված համաժողովին, որպես հատուկ հրավիրված հյուր, «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ԻՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի կողմից կազմակերպված և իրականացված պատերազմական հանցագործությունները: Խոսել է նաև միջազգային հանրության կողմից պահանջվող միանշանակ թիրախային արձագանքի, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ …

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն իրավապաշտպան ՀԿ է, որն իր գործունեության ընթացքում առանցքային ուղղություն է համարում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2016թ․ Քառօրյա և 2020թ․ Քառասունչորսօրյա պատերազմների, ռազմական ագրեսիայի ժամանակ և բուն պատերազմական գործողություններից հետո տեղի ունեցած և մինչ օրս շարունակվող պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստաթղթավորումը, միջազգային …

Մարուքյանը Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկման մասին

Այսօր ՌԴԿ հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վիեննայում մասնակցեց ավստրիական ուղեղային կենտրոններից մեկի կողմից կազմակերպված` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված փակ քննարկմանը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Էդմոն Մարուքյանը և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը: Ադրբեջանական կողմից ներկա էին երեք պատգամավորներ և ադրբեջանական վերլուծական կենտրոնի ներկայացուցիչներ: Ի դեպ, քննարկմանը մասնակցում …

Էդմոն Մարուքյանը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում ՄԻԵԴ Մեծ պալատում էլ կհաղթենք ընդդեմ Ադրբեջանի

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ նախագահը հայտնել է. «Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։ Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու …