Նոյեմբերի 4-ին ՄԻԵԴ-ն կհրապարակի երկու որոշում՝ հայերի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված գործերով

Ըստ «Խոջոյանը և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի»՝ հայցվորներն են՝ Հասմիկ Խոջյանը, Եղինե Վարդազարյանը և Հայկազ Խոջյանը (մահացած): Նրանք Հայաստանի քաղաքացիներ են և ծնվել են համապատասխանաբար 1964, 1967 և 1959 թվականներին։ Դատական ​​գործը կապված է 2014 թվականի սկզբին Ադրբեջանի տարածքում իրենց հոր նկատմամբ կալանքի և վատ վերաբերմունքի մասին բողոքողների պնդումների հետ։ Հայցվորների հայրը 2014 թվականի հունվարի 28-ի …

Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ադրբեջանական գործողությունների վերաբերյալ

Այսօր հայ իրավաբանների ջանքերով համընդհանուր արդարադատության սկզբունքներով առաջնորդնելով 226 էջանոց փաստարկված դիմում է ներկայացվել Գերմանիայի Դաշնության գլխավոր դատախազին՝ Ադրբեջանական բարձրաստիճան անձնաց քրեական հետապնդման ենթարկում նպատակով՝ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ թույլ տրված ռազմական հանցագործությունների համար։

Այսօր ՄԻԵԴ֊ն կայացրեց Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ

Հարգելի՛ հայրենակիցներ, Ուրախ ենք տեղեկացնել, որ ՌԴԿ հիմնադիր Էդմոն Մարուքյանի կողմից 2009թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցը՝ Լ. Բարսեղյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության բավարարվել է։ Եվրոպական դատարանը, մասնավորապես, հանգել է այն եզրակացության, որ գործով հայցվոր Լևոն Բարսեղյանի խաղաղ հավաքների ազատության իրավունքն անօրինական է սահմանափակվել, երբ 2008թ. մարտի 2-ին նրան ոստիկանությունը թույլ չի տվել խաղաղ …

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ

Սույն թվականի օգոստոսի 1-ին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը մտել է ուժի մեջ: Ըստ այդմ՝ 2022 թվականի փետրվարի 1-ից ներպետական վերջին որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու ներկայիս վեցամսյա ժամկետը կրճատվելու է չորս ամսվա: Այս արձանագրությունը փոփոխություններ է մտցրել Կոնվենցիայի նախաբանում, որն այժմ իր մեջ ներառում է նաև ստորակարգության սկզբունքը (the …

Այսօր դատարանը կայացրեց Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռ

Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի (Application no. 51295/11) վճիռը, որում հաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը խոշտանգումների ենթարկելով Արթուր Բադալյանին և նրան անօրինական ազատությունից զրկելով՝ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածները։ Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է, ով 2009 թվականի մայիսի 9-ին սունկ հավաքելիս …