
ԵԽ-ն հորդորում է Հայաստանին արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ
Ըստ Եխ փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։ Եվրախորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են անհապաղ միջոցներ կիրառել՝ ապահովելու …