Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 69736/12)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Դերենիկ Մկրտչյանի և Գայանե Մկրտչյանի ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ 10-ամյա Դերենիկ Գ.-ն Չարենցավանի թիվ 5 դպրոցի չորրորդ դասարանի աշակերտ էր։ 2010 թվականի հունիսի 5-ին մաթեմատիկայի քննության ժամանակ ուսուցչի բացակայության ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Դերենիկ Գ.-ին ծեծի են ենթարկել իր երկու դասընկերներ՝ Ի.Հ. եւ Վ.Հ.-ն, ովքեր …

Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 32427/16)

Այսօր՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը։ Դիմումատուն՝ Արտուշ Պետրոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և բնակվում է Չինարի գյուղում (Հայաստան)։ Որդին՝ 1981 թվականին ծնված Կարեն Պետրոսյանը, նրա հետ ապրել է Ադրբեջանի հետ սահմանամերձ Չինարիում։ 2014 թվականի օգոստոսի 7-ին նրա որդին հատել է Ադրբեջանի սահմանը և գերեվարվել ադրբեջանական …

Մամիկոն Խոջոյանն և Կարեն Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ 62161/14 թիվ)

Այսօր՝ 04.11.2021թ ՄԻԵԴ-ի կողմից հրապարակվեց ադրբեջանական պաշտոնատար անձանց կողմից համապատասխանաբար՝ 28.01.2014թ և 07.08.2014թ ազատազրկված (ձերբակալված) Մամիկոն Խոջոյանի և Կարեն Պետրոսյանի գործերով։ Մ. Խոջոյանը (Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր համայնքի բնակիչ) անհետացել էր Հայաստանի տարածքում դաշտում խաղող հավաքելիս, և հայտնվել Ադրբեջանի իրավազորության ներքո: 04.03.2014թ․ Մ. Խոջոյանը վերադարձվել էր հայկական կողմին և երկուս ու կես ամիս անց մահացել։ …

Դարեսկիզբ ՍՊԸ ընդդեմ Հայաստանի (գանգատ թիվ 61737/08)

2008 թվականի դեկտեմբերի 16-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթը) գանգատ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռ. Քոչարյանի 2008 թվականի Մարտի 1-ի հրամանագրի: Դիմումից 13 տարի անց՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Դարեսկիզբ ՍՊԸ-ն» («Հայկական ժամանակ») ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ ՄԻԵԴ-ը վճռով արձանագրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի …

Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռ (գանգատ թիվ 51295/11)

2021 թվականի հուլիսի 22-ին հրապարակվել է «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) վճիռը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը գործին նեգրավվել է որպես երրորդ կողմ և համապատասխանաբար ներկայացրել է իր դիտարկումները: Գործը վերաբերում է նրան, որ ադրբեջանական ուժերը ձերբակալել են դիմումատուին հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում և 22 ամիս պահել են անազատության մեջ։ Հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային …