Արցախցիների սեփականության իրավունքի պաշտպանությունը ՄԻԵԴ֊ում

«Ռազմավարական դատավարությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փաստաբանների թիմը 2022 թվականի գարնանը, նախաձեռնելով Հադրութի շրջանից բռնի տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրականացրել է փաստերի հավաքագրում և այս պահին ՄԻԵԴ ներկայացրել արդեն 8 քաղաքացիների գործեր։ Այդ գանգատները ներկայացվել են ընդդեմ Ադրբեջանի՝ պահանջելով քաղաքացիներին պատճառված գույքային վնասների հատուցում։ Երեկ ՄԻԵԴ-ից ստացված նամակներով տեղեկացանք, որ …

Հաշվետվությունը ներկայացվել է կլոր սեղանի ընթացքում

Այսօր Երևանում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, որի ընթացքում ներկայացվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույցը։ «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» ՀԿ-ն «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան»-ի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակներում հավաքագրել է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ։ Հավաքագրված փաստերի հիման վրա նամակներ են ուղարկվել ԵՄ …

Աշխատանքային հանդիպում՝ ՄԻԵԴ դիմումների ներկայացման վերաբերյալ

«Միջազգային իրավական մեխանիզմները` հանուն ռազմական հանցագործների պատասխանատվության ենթարկման և սեփականության իրավունքի պաշտպանության» ծրագրի շրջանակներում այսօր ծրագրի ղեկավար Տաթևիկ Մատինյանն ու ծրագրի օգնական Մարիամ Խզմալյանը հանդիպում ունեցան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված միջպետական գանգատը՝ կապված 44-օրյա պատերազմի հետևանքների հետ և «Ռազմավարական դատավարությունների կենտրոն» …

ՄԻԵԴ դիմում ներկայացնելու ժամկետը փոփոխվել է

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 15 Արձանագրությամբ՝ ներպետական պաշտպանության միջոցների սպառման շրջանակներում կայացված վերջնական ներպետական որոշումից հետո Մարդու իրավունքների եվրոպական Դատարան դիմում ներկայացնելու ժամկետը 6 ամսից կրճատվում է 4 ամիս: Այս նոր չորսամսյա ժամկետն ուժի մեջ Է մտնում 2022 թ. փետրվարի 1-ից: Այնուամենայնիվ, այն կիրառվում է միայն այն դիմումների նկատմամբ, որոնցում վերջնական ներպետական որոշումը կայացվել …

Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի վճիռը մտավ ուժի մեջ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով սահմանված ժամկետում Մեծպալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» (գանգատ թիվ 51295/11) գործով վճիռը …